
Միկոյանի արձանը պետք է պայթեցնել. 1in.am

«Ես նույնիսկ մղձավանջային երազում չէի կարող պատկերացնել, որ անկախ Հայաստանում կարող է՝ այդպիսի հարց քննարկվի, էլ չեմ ասում՝ որոշում կայացվի: Կարծում եմ, որ եթե մեր հասարակությունը դեռևս արժանապատվություն ունի, պետք է ամեն ձևով պայքարի Միկոյանի արձանի տեղադրման որոշման դեմ: Իսկ եթե դրվի էլ, այն պետք է պայթեցնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:
«Միկոյանը ծագումով հայ է, բայց նա ստալինյան բռնապետության, միլիոնավոր մարդկանց սպանության, ռեպրեսիաների խորհրդանիշն է: Տեղադրել Միկոյանի արձանը նույնն է՝ թե Մուղդուսու արձանը դնել: Այսինքն՝ Հայաստանում տեղադրել արյունոտ ձեռքերով մարդկանց արձան: Տեղադրել սեփական ժողովրդին կառափնարան ուղարկող մարդու արձանը, նշանակում է չհարգել սեփական ժողովրդին, սեփական նահատակների հիշատակը»,- հավելել է Իշխանյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: