Գերմանիան արտաքսված քաղաքացիներով 2 ինքնաթիռ է ուղարկել Հայաստան․ Sputnik Արմենիա

Sputnik Արմենիայի տվյալներով` Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։ Այդ չվերթերից մեկը տեղի է ունեցել Համբուրգից, երկրորդը՝ Մյունխենից։

Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։

«Բացի այդ, նույն մյունխենյան չվերթում եղել են նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ, այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի:

Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։

Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ»,–գրում է լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031