Բաժիններ՝

Թրամփը նշել է Իրանի դեմ ռազմական արշավի «ամենամեծ անակնկալը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «խիստ զարմացած» է Մերձավոր Արևելքի երկրների տարածքին Իրանի հարվածներից։

«Ես շատ զարմացա», – ասել է Թրամփը՝ հավելելով, որ դա «ամբողջ այս պատմության մեջ ամենամեծ անակնկալն էր ինձ համար»։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի դաշնակիցները Մերձավոր Արևելքում, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ), Քաթարը և Սաուդյան Արաբիան, «հրաշալի էին» և «նրանց հարվածել են առանց անհրաժեշտության»։

NBC News-ի վերլուծության համաձայն, Իրանը անօդաչուներ է արձակում Մերձավոր Արևելքի երկրների ուղղությամբ, ներառյալ Թրամփի հիշատակածները, ինչպես նաև Բահրեյնը և Քուվեյթը, թիրախավորելով նավթային ենթակառուցվածքները, լոգիստիկ կենտրոնները և կառավարական օբյեկտները։ ԱՄՆ-ն չի հրապարակում տվյալներ այն անօդաչուների քանակի մասին, որոնց հետ բախվում է կամ որսում, սակայն ԱՄԷ-ի տվյալներով՝ մարտի 10-ի դրությամբ երկրի ուղղությամբ արձակվել է 1475 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ից հարվածում են Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և զոհերի։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և ԱՄՆ-ի ռազմական բազաներին տարածաշրջանում։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և մտել է հարավային Լիբանան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031