Տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո սկսած քարոզարշավի ընթացքում հաճախակի է սկսել կիրառել 65+ տարիքի քաղաքացիների համար անվճար առողջապահության թեման: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը այդ թեման մատուցում է այնպես, կարծես կառավարության իմաստուն եւ հոգատար քաղաքականության արդյունք է:

Գործնականում, այն ընդամենը հապճեպ ընդունված առողջապահության համապարփակ ապահովագրության «արդյունք» է: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2026 թվականի շեմին վերջին պահին ընդունել է օրենքը, հապճեպ ներկայացնելով ԱԺ ու հաստատելով այն: Ըստ այդ օրենքի, գործատուների եւ աշխատողների վրա դրվել է դե ֆակտո լրացուցիչ ֆինանսական բեռ, որի շնորհիվ էլ ըստ էության ապահովվում է 65+ տարիքի քաղաքացիների անվճար առողջապահական ծառայության մատուցումը:

Այլ կերպ ասած, դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի կառավարության հմտության, այլ պարզապես աշխատող քաղաքացիների վրա դրված հավելյալ ֆինանսական բեռի շնորհիվ է: Ըստ այդմ, տարեցները պետք է շնորհակալություն հայտնեն ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հենց հարկատուներին:

Որովհետեւ Նիկոլ Փաշինյանի կառավարության «վաստակն» այստեղ անմշակ առողջապահական հապահովագրական համակարգն է, իր բազմաթիվ թերություններով, որոնք զգալի են հենց նույն տարեցների եւ մյուս քաղաքացիների համար՝ պոլիկլինիկաներում եւ հիվանդանոցներում: Նաեւ իհարկել բուժծառայություն իրականացնող մասնագետների համար:

Այն, որ առողջապահական ապահովագրությունը լավ եւ անհրաժեշտ համակարգ է, կասկած չկա: Բայց այդ համակարգը պետք է ներդրվի լավ մշակված, որպեսզի դրա ներդրումը հավասարակշռված եւ ներդաշնակ լինի թե քաղաքացիների, թե բուժծառայություն մատուցողների համար, որպեսզի ռեֆորմի հարմարավետությունը չարտահայտվի ընդամենը նրանով, որ ապահովվում է «ձրի բուժօգնություն»: Ռեֆորմի հարմարավետությունը պետք է դրսեւորվի բուժծառայության մատուցման եւ ստացման պրոցեսով:

Հատկապես, որ չի լինում ձրի առողջապահություն եւ որեւէ ձրի բան ընդհանրապես: Հանրությունը միշտ վճարում է համակարգերի աշխաատանքի համար: Հետեւաբար կառավարությունների խնդիրն այն է, որ հանրության վճարած փողով մշակվեն այդ նույն հանրության համար ոչ թե «ձրի», այլ ամբողջական իմաստով հարմարավետ մեխանիզմներ: Այդ հարմարավետությամբ է չափվում կառավարության արդյունավետությունը, ոչ թե «ձրիությամբ»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031