Պայքարելու ենք, որպեսզի երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով՝ երկար չի կարող պահել իր պաշտոնը. Ալեքսանյան

«Հակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում,-հայտնում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Ալեքսանյանն ու մանրամասնում,- Մարդիկ ասում են, որ Սամվել Կարապետյանին ապօրինաբար կալանքի տակ պահելը խոսում է այս իշխանության թուլության և վախի մասին։ Բայց, հարց է առաջանում, արդյո՞ք մենք պետք է հանդուրժենք այս ամենը։

Իհարկե, ո՛չ։

Ուր էլ լինենք` մենք շարունակելու ենք պայքարել։ Պայքարելու ենք նաև քեզ համար, որպեսզի ժողովրդավարության դեմ գործող և երրորդ անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցնել ցանկացողը հասկանա. ավտոկրատիա ստեղծելով’ երկար չի կարող պահել իր պաշտոնը»։

Տեսանյութեր

Լրահոս