Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը դադարեցրել է աշխատանքը Իրանի Սպահան քաղաքում
Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Իրանում ընթացող հակամարտության ֆոնին դադարեցնում է աշխատանքը. հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը Telegram-ալիքում:
«Ստեղծված իրավիճակի պատճառով Սպահանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես դադարեցնում է աշխատանքը: Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կտեղեկացվի լրացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցիներին խորհուրդ է տրվել օգնության համար դիմել թեժ գիծ:
Մինչև այդ՝ մարտի 8-ին, գլխավոր հյուպատոսությունը վնասվել էր մոտակայքում գտնվող նահանգապետարանի վրա հարձակման ժամանակ. հայտնել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա պատմել է, որ ծառայողական շենքում և բնակարաններում պատուհանների ապակիները կոտրվել են, պայթյունի ալիքից մի քանի աշխատակից վայր է ընկել, սակայն զոհեր և լուրջ վնասվածքներ չկան. հայտնում է РБК-ն:



