Բաժիններ՝

Ուկրաինան պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը պատրաստ է փակել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը, եթե կրկնվեն տեղաբնակների կամ զինյալների կողմից դրանք արգելափակելու կամ էլ գրավելու փորձերը.

Այս մասին այսօր Կիևում լրագրողների հետ զրույցում հայտնել է  Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Աստախովը.

«Եթե շարունակվեն սահմանային անցակետերը գրավելու կամ արգելափակելու փորձերը, ապա սահմանային ծառայությանը ոչինչ չի մնա, բացի այդ անցակետերը փակելը»: Աստախովը չի բացառել, որ կարող է սահմանափակվել տվյալ անցակետերով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031