
Դոլար չի վաճառվել

Այսօր՝ մայիսի 16-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Դոլարն առաջարկվել է 413.5 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 413 դրամը։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը կազմում է 412 դրամ, վաճառքինը՝ 415 դրամ։