Կովկասում ինքնորոշման մասին խոսակցությունները տագնապահարույց են. Լամբերտո Զանիեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հույս է հայտնել, որ նոր ջանքերը կօգնեն Ղարաբաղյան բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելուն:

Զանիերի խոսքերով՝ միջազգային հանրության ողջ ուշադրությունը բևեռված է Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վրա և նրան, որ անկայունացումը չտարածվի Կովկասի տարածաշրջանի վրա ու չդառնա նոր էսկալացման պատճառ.

«Թեև ընդհանուր առմամբ Կովկասում իրավիճակը հանգիստ է, սակայն ինքնորոշման մասին խոսակցությունները տագնապահարույց են: Իրավիճակը կարող է հետ վերադառնալ և խնդիրներ ստեղծել ապագայում:

Միջնորդներն աշխատելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումների կազմակերպման ուղղությամբ: Թվում է, թե ներկայումս կա հնարավորություն՝ Հարավային Կովկասում կարգավորման շուրջ իրական բանակցություններ սկսելու համար»:

Հիշեցնենք, որ Զանիերը վերընտրվել է ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031