Մարկ Սաղաթելյանի հիշատակին նվիրված համերգ՝ Երևանում. style.news.am
Style.news.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-ին Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կկայանա համերգ՝ նվիրված շոումեն Մարկ Սաղաթելյանի հիշատակին։
Համերգը կրում է «Դու միշտ կաս…» խորագիրը։ Համերգին ելույթ են ունենանլու Արմինկան, Արամեն, Միհրան Ծառուկյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Մհերը, Հայկոն, Սոնա Շահգելդյանը եւ Մենչը։
Հիշեցնենք, որ Մարկ Սաղաթելյանը մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։