Բաժիններ՝

Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումը կարող է 1,2 մլրդ դոլարի շահույթ ապահովել. Վազգեն Սաֆարյան

Զանգեզուրում պղնձաձուլարանի բացումից ստացված շահույթը կարող է տարեկան կազմել 1,2 մլրդ դոլար։ Ինչպես գրում է ԱՌԿԱ-ն, այս մասին ասել է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` մեկնաբանելով պղնձի խտանյութի արտադրություն հաստատելու մասին նախագահի հայտարարությունը։

Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է պղնձի 80–100 հազար տոննա խտանյութի տարեկան արտադրություն հաստատվել։

«Նման ձուլարան պետք է կառուցվի առաջին հերթին Զանգեզուրում, որտեղից մենք ստանում ենք պղնձի խտանյութի հիմնական ծավալը», – ասել է Սաֆարյանը։

Նա նշել է, որ նախորդ տարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում արդյունահանվել է 175 հազար տոննա պղինձ, որի ավելի քան 80 տոկոսն արտահանվել է, իսկ մնացած ծավալն ուղղվել է Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատ` սև պղինձ ստանալու համար։

Ավելի վաղ Սաֆարյանը հայտարարել էր, որ Զանգեզուրում նոր ձուլարանի և քիմիական կոմբինատի կառուցումը կարժենա 1,5 մլրդ դոլար, սակայն ծախսերը կարող են փոխհատուցվել մեկ տարի անց։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031