Բաժիններ՝

« Մեքենայատենդ». Հայերը մեծ թվով մեքենաներ են ներկրել

Այս տարվա առաջին եռամյակում կտրուկ ավելացել է Հայաստան ներկրված մեքենաների թիվը։ ՊԵԿ մաքսային կոմիտեի տվյալներով՝ 2014թ. հունվար-մարտ ամիսներին Հայաստան է ներկրվել 11780 ավտոմեքենա։ Դա 3484-ով (կամ 42%-ով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ըստ փորձագետների՝ մեքենաների  ներկրման ծավալների կտրուկ աճի պատճառը Մաքսային միությանը Հայաստանի մոտալուտ անդամակցությունն է և այն խոսակցությունները, որ դրա արդյունքում ոչ ռուսաստանյան արտադրության մեքենաների մաքսազերծումը շեշտակի թանկանալու է։

Այս տեսակետի օգտին անուղղակիորեն խոսում է այն փաստը, որ ռուսական մեքենաների ներմուծման ծավալը նվազել է՝ 252-ից հասնելով 198-ի։

Նշենք նաև, որ ներկրված մեքենաների մեծ մասը (7416 հատը) հին մեքենաներ են՝ մինչև 5000 դոլար արժեքով։ Ըստ սպասվող փոփոխությունների՝ ամենից շատ թանկանալու է հենց հին մեքենաների մաքսազերծումը։

Հաշվետու ժամանակաշրջանում ներմուծվել է 2728 հատ 5-10 հազար դոլար արժողության մեքենա, 661 հատ՝ 10-15 հազար դոլար, 651 հատ՝ 15-30 հազար և 324 հատ՝ 30 հազարից բարձր արժողության մեքենա։

Մեքենաների ներմուծումից ՀՀ պետական բյուջեն համալրվել է 12 միլիարդ 780 միլիոն դրամով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս