
ՏՏ ոլորտն աճել է 3%-ով

Սկսած 2009 թվականից` ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակ ամփոփում և հրապարակում է տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հիմնական ցուցանիշներն` ըստ տնտեսության իրական հատվածի արտադրության, առևտրի և ծառայությունների ոլորտների համապատասխան գործունեության տեսակների խմբավորման, որոնք նաև ներառված են վերը նշված ոլորտների, այդ թվում` հեռահաղորդակցության ամփոփ ցուցանիշներում:
Այս տարվա հունվար-մարտ ամիսներին, ըստ ԱՎԾ տվյալների, տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի արտադրանքը կազմել է 54.4 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 3%-ով։