Բաժիններ՝

«Կուտակայինի զոհը» 2 ամիս է աշխատանք չի կարողանում գտնել (տեսանյութ). «Ազատություն»

Պարտադիր կուտակային կենսաթոշակայինի դեմ ընդամենը մեկ անգամ բողոքի ցույցի դուրս գալուց հետո երկու երեխաների հայրը զրկվել է աշխատանքից և ընտանիքը կերակրելու հնարավորությունից: Մետրոյի ղեկավարությունը կուտակայինի դեմ ցույցից ընդամենը երկու հետո որոշեց՝ 15 տարվա աշխատանքային փորձ ունեցող Գագիկ Գալստյանն ու իր ընկերները պարտականությունները չեն կատարում կամ ոչ պատշաճ են կատարում:  «Այնպիսի հոդվածով են մեզ ազատել, որ օրինական ոչ մի տեղ չենք կարող մտնել, իսկ անօրինական էլ՝ ոչ մեկը չի համաձայնում մեզ աշխատանքի ընդունել, կամ եթե համաձայնում են՝ շատ ցածր գներով, շատ քիչ աշխատավարձով, որը ես չեմ կարող տեղավորվել իմ սոցիալական վիճակից ելնելով», – «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա:

Գալստյանի կինը նույնպես չի աշխատում: Երկու անչափահաս երեխաների՝ 9-ամյա Էրիկի և 7-ամյա Իլոնայի հետ ապրում են վարձով: Արդեն երկրորդ ամիսն է՝ վարձակալության 50,000 դրամ վճարը փողոցում հայտնվելու սպառնալիք է դարձել այս ընտանիքի համար:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս