
ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերում իրավապահների ներկայության մեծացման կապակցությամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերում Ուկրաինայի ՆԳՆ-ի ստորաբաժանումների և Ազգային գվարդիայի ուժեղացման կապակցությամբ: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ՌԴ ԱԳՆ-ի Facebook-յան էջում:
ՌԴ ԱԳՆ-ը նշել է, որ Ուկրաինայի ՆԳՆ-ը տվյալ գործընթացում ներգրավել է «Աջ սեկտորի» զինյալներին և ամերիկացի մոտ 150 ռազմական վարձականի, որոնք եղել են «Սոկոլի» հանդերձանքով: ՌԴ ԱԳՆ-ը սադրանք է որակել իրավապահների տեղափոխումը Դոնեցկի, Լուգանսկի ու Խարկովի մարզեր՝ ընդգծելով, որ նրանց գլխավոր առաջադրանքը Հարավ-արևելքի բնակիչների բողոքների ճնշումն է: