Բաժիններ՝

«Մինչ օրս ես՝ որպես քաղաքացի, չեմ վճարել այդ գումարը». Կարեն Անդրեասյանը՝ պարտադիր կուտակայինի մասին

Մարդու իրավունքների պաշպան Կարեն Անդրեասյանն այս պահին դժվարությամբ է կողմնորոշվում՝ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պարտավո՞ր է արդյոք վճարել պարտադի կուտակային վճարները, թե ոչ:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կարեն Անդրեասյանը:

«Այն, որ ես, այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպանը, որը մասնագիտությամբ իրավաբան է, և ունի նաև 40 իրավաբաններ, որոնք աշխատում են մեր գրասենյակում, մենք բոլորս ինչ-որ իմաստով մոլորված ենք, որովհետև չենք կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս մեկնել Սահմանադարական դատարանի որոշման եզրափակիչ մասի 6-րդ և 7-րդ կետերի աններդաշնակությունը, թույլ տվեք մեղմ ներկայացնել: Այդ անորոշությունը, կարծում եմ, այսօր մեկնաբանվում է երկու եղանակով:

«Դեմ եմ» շարժման մեր համաքաղաքացիները և նրանք, ովքեր դեմ են պարտադիր կուտակային վճարներին, շեշտադրում են 6-րդ կետը, ասում են, որ այնտեղ կա ընդհանրական պատկերացում, որ այն, ինչ հակասահմանադարական է, չպետք է դառնա պարտադիր մարդու համար:

Կա 7-րդ կետը, որը վկայակոչվում է պետական մարմինների կողմից, որ Սահմանադարական դատարանը երկարաձգել է օրենքի գործողոթյունը մինչև սեպտեբերի 30-ը: Այս գլուխկոտրուկը, որը մենք տեսնում ենք Սահմանարդական դատարանի որոշման մեջ, այսօր մեկնաբանել են Սահմանադարական դատարանի երկու անդամներ՝ նախագահը և մեկ այլ անդամ, և որքանո՞վ է իրավաչափ այդ մեկնաբանությունը: Որքանով կարող են մեզ ուղղորդել՝ ելնելով այդ մեկնաբանությունից, արդեն իսկ վիճելի է»,- ասաց Կ. Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ եթե նախորդ անգամ ՍԴ-ի կողմից օրենքի որոշ կետերի կասեցումից հետո, երբ իրեն հարցնում էին՝ կարո՞ղ են վճարումներ չանել, ինքը վստահ պատասխանում էր, որ կարող են չվճարել և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվի.

«Հիմա, երբ ինձ դիմում եք դուք կամ որևէ այլ քաղաքացի ու հարցնում եք՝ կարող ենք մինչև սեպտեմբերի 30-ը չվճարել, ցավոք սրտի, ես չեմ կարող վստահ պատասխան տալ, որովհետև ես ձեզ կարող եմ ասել՝ այո, մի վճարեք, բայց ձեզ դրա համար հետո տուգանեն, դուք հետո դատարանում չշահեք այդ վեճը և այլն: Այսնիքն՝ ես մարդուն կդնեմ ավելի ծանր վիճակի մեջ, քան նա կարող էր անել, եթե կատարեր վճարումը»:

Կ. Անդրեասյանի խոսքով՝ ինքը քսան օր ունի հասկանալու համար՝ կկատարի արդյոք վճարումը, թե ոչ.

«Մինչ օրս ես՝ որպես քաղաքացի, չեմ վճարել այդ գումարը»:

Լրագրողների հարցին՝ արդյոք մտահոգիչ չի համարում, որ ՍԴ-ի անդամը հանդես եկավ հակասական հայտարարություններով, որը արագ անհետացավ եթերից, Կարեն Անդրեասյանը պատասխանեց.

«Ես մտահոգիչ բան տեսնում եմ ոչ թե նրա մեջ, թե ինչպես անհետացավ կամ չանհետացավ որևէ տեսանյութ որևէ հեռուստաընկերության եթերից, այլ ես մտահոգիչ բան տեսնում եմ նրանում, որ լինելով իրավաբան, չեմ կարողնում հասկանալ՝ 6-րդ և 7-րդ կետերի իջև եղած տաբերությունը: Ես մտահոգիչ բան եմ տեսնում նաև նրա մեջ, որ Սահմանադարական դատարանի անդամները, ինչպես և ես իրավունք չունենք մեկնելու, մեկնաբանելու Սահմանադարական դատարանի վերջնական որոշումները: Բայց ինչ անենք, եթե Սահմանադարական դատարանի որոշումը մեկնաբանության կարք ունի»:

Կ. Անդրեասյանն ասաց, որ մի շարք իրավաբանների հետ փորձում են հասկանալ «բարդ հանելուկի բանալին»՝ արդյոք պե՞տք է վճարումներ անել մինչև սեպտեմբերի 30-ը, թե ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս