Ուկրաինան մոտ ապագայում պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելուն. Բառոզու
Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն կարծում է, որ Ուկրաինան մոտ ապագայում պատրաստ չէ ԵՄ-ին անդամակցելուն: Այդ մասին նա հայտարարել է գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում, ինչը հրապարակվել է երեկ.
«Ուկրաինան դեռ պատրաստ չէ, ո՛չ այսօր, ո՛չ էլ մոտ ապագայում: ԵՄ-ն այսօր տրամադրված չէ ընկերակցության շարքերն ընդունել այնպիսի երկրի, ինչպիսին որ Ուկրաինան է:
Մարտի 21-ին ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Բրյուսելում ստորագրված Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը հնարավորություն կտա բավական մոտեցնել կողմերին՝ Ուկրաինային օգնելու համար դուրս գալ ներկայիս անհուսալի իրավիճակից»: