Բաժիններ՝

Հիանում եմ Քոչարյանի թևավոր խոսքերով. Կարեն Անդրեասյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին որակել էր որպես «իր ամենաանհաջող կադր»:

Լրագրողներն այսօր գործող ՄԻՊ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք մտահոգություն չունի, որ Սերժ Սարգսյանը կարող է նույնն ասել իր մասին:

«Իհարկե, նախ հիանում եմ պարոն Քոչարյանի թևավոր խոսքերով, որովհետև դրանք դառնում են այնքան հայտնի, որ նույնիսկ տարիներ անց դեռ բոլորը շարունակում են մեջբերել, բայց ես կարող եմ ասել, որ իմ մասին հանրապետության նախագահը՝ որպես սեփական կադր արտահայտվելու խնդիր չունի, որովհետև այն ժամանակ օրենքով մարդու իրավունքների պաշտպան նշանակում էր նախագահը, իսկ հիմա մարդու իրավունքների պաշտպան ընտրում է Ազգային Ժողովը: Ինձ ընտրել են կոալիցիոն երեք ուժերը միասին:

Եթե երեք ուժերը՝ Բարգավաճ Հայաստան, Հայաստանի Հանրապետական Կուսակցություն, Օրինաց Երկիր, համատեղ հայտարարությամբ հանդես գան, եր ես իրենց ահաջող կադրն եմ, ես դրանից էլ առանձնապես չեմ տխրի, այլ ընդամնեը կհամարեմ, որ իմ աշխատանքը չի գոհացրել այս ուժերին:

Ես, իհարկե, աշխատում եմ, որ մեր համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ՝ իշխանական, ընդդիամադիր, լինի կառուցողական, բայց եթե ես սկսեմ մտածել, թե ով ինչ է հակադարձում ինձ, հավատեցեք, դուք այս գրասենյակ այլևս գալու կարիք չեք ունենա: Մենք կփակենք այն, կվերացնենք օմբուդսմենի ինստիտուտը և ընդամեը կմտածենք, թե ով է անձամբ ինձ լավ վերաբերվում կամ վատ վերաբերվում»,- ի պատասխան ասաց Կարեն Անդրեասյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս