Բաժիններ՝

Անջատողականներն արևելքում իրավապահների դեմ կիրառել են զենք, կան ծանր վիրավորներ. Տուրչինով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ երկրի արևելյան շրջանների անջատողականներն իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ կիրառել են զենք, ինչի հետևանքով վիրավորվել են մի շարք ոստիկաններ:

Տուրչինովն այս մասին հայտարարել է խորհրդարանի նիստի ժամանակ: Տուրչինովն ընդգծել է, որ կիրակի մեկնարկել են Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից կազմակերպված և իրենց երկրի դեմ ուղղված սադրանքները, որոնք պլանավորվել են նախապես:

Տուրչինովն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ գործնականում միաժամանակ Խարկովի, Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում գրավվել են տեղի իշխանական շենքերը:

Տուրչինովը պատմել է Դոնեցկում ու Խարկովում այսօր առավոտյան և երեկ երեկոյան իրականացված հակաահաբեկչական հաջող գործողությունների մասին, ինչի արդյունքում Դոնեցկում հանցագործներից ամբողջովին ազատագրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության տեղի մասնաճյուղի շենքը, իսկ Խարկովում՝ մարզային վարչակազմի շենքը: Այստեղ ձերբակալվել է 70 մարդ:

Տուրչինովը մանրամասնել է, որ այդ գործողությունների ժամանակ ոստիկանների դեմ կիրառվել է զենք, այդ թվում նաև ձեռքի նռնակներ, ինչի հետևանքով ծանր վիրավորվել են մի շարք ոստիկաններ: Տուրչինովը հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս կազատագրվեն նաև Դոնեցկի ու Լուգանսի մարզային վարչակազմի շենքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս