
Բաքվում տեղի է ունեցել ՌԴ գլխավոր շտաբի պետի և Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանդիպումը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 7-ին բանակցություններ է վարել իր ադրբեջանցի գործընկեր Նեջմեդդին Սադիգովի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ Սադիգովը բարձրացրել է Ղարաբաղյան հակամարտության հարցը: Քննարկվել են նաև երկու երկրների միջև ռազմա-տեխնիկական, ռազմական ուսուցման ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցերը:
Գերասիմովի ու Հասանովի հանդիպման ժամանակ նույնպես քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, Ղարաբաղյան հակամարատության կարգավորման հարցը: Գերասիմովն ընդգծել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է: Հասանովը Գերասիմովին պարգևատրել է «Ռազմական համագործակցության ոլորտում ծառայությունների համար» կրծքանշանով:
Այսօր Բաքվում անցկացվելու է ԱՊՀ երկրների զինված ուժերի Գլխավոր շտաբի պետերի հանձնաժողովի նիստը: