
Գերագույն ռադան խստացրել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության պատասխանատվությունը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան այսօր օրենք է ընդունել Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգության և պետական դավաճանության համար պատասխանատվության մեծացման մասին:
Դրա օգտին քվեարկել է 231 պատգամավոր: Օրինագծի հեղինակը պատգամավոր Սերգեյ Սոբոլևն է, որի խոսքերով՝ առկա իրավիճակը պահանջում է անահապաղ խստացնել պետության դեմ առավել ծանր հանցագործությունների համար սահմանված պատասխանատվությունը:
Նոր օրենքի համաձայն, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունը պատժվելու է 3-5 տարի ազատազրկմամբ (սրանից առաջ սահմանափակվում էին մինչև 3 տարի ազատազրկմամբ): Հանցանքը կրկնելու դեպքում սահմանված է 5-10 տարվա ազատազրկում: