
Ռասմուսենը Ռուսաստանին կոչ է արել հետքայլ կատարել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Փարիզում լուրջ մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ.
«Ուկրաինայի արևելքի իրադարձությունները հարուցում են խորին մտահոգություն: Ես Ռուսաստանին կոչ եմ անում հետքայլ կատարել: Ուկրաինայի արևելքի ուղղությամբ յուրաքանչյուր հնարավոր շարժում կնշանակի լրջորեն էսկալացնել իրավիճակը և ոչ թե հակառակը»: