Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Հորմուզի նեղուցում

Իրանական IRINN պետական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում: Համատեղ վարժանքները մասնավորապես անցկացվում են Իրանի հարավում ընկած Բենդեր-Աբբաս նավահանգստի ջրատարածությունում:

Պակիստանի ռազմածովային նավատորմիկը համատեղ զորավարժություններչի նպատակով Բենդեր Աբբասի ջրատարածություն էր մուտք գործել ապրիլի 5-ին: Պակիստանի կողմից դրանց մասնակցում է մի քանի վերջրյա ռազմանավ և սուզանավ: Զորավարժությունների նպատակն Իրանի ու Պակիստանի ռազմածովային ուժերի փոխգործակցության ամրապնդումն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930