Ծառուկյանը դեռևս մտածում է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. Ծառուկյանը կարծես թե դեո չի կողմնորոշվել հետագա անելքների շուրջ. նրա մերձավորները մասնավոր զրույցում երեկ պնդում էին, թե անկախ այն բանից, որ վարչապետ կարող է դառնալ Հովիկ Աբրահամյանը, իրենք բացառում են, որ ԲՀԿ-ն մաս կազմի նման կառավարության ձևավորմանը, պաշտոնապես ԲՀԿ-ն խուսափում էր այդ հարցին պատասխանել, իսկ մեր տեղեկություններով, ազգային համաձայնության կառավարության ձևավորման հավանականությունը 50/50 է։

Ամեն ինչ թերևս կհստակեցվի. երբ Հովիկ Աբրահամյանը վերադառնա Վիլնյուսից և զրուցի խնամու հետ։ Ամեն դեպքում, ՀՀԿ-ում վստահ են, որ այս հինգշաբթի ՀՀԿ ԳԱ նիստից հետո նոր վարչապետի անունը պաշտոնապես կհրապարակվի։ Երեկ, երբ ՀՀԿ խորհրդի անդամ, Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին հարցրեցինք պաշտոնապես կհաստատի՞ տեղեկությունը, որ Հովիկ Աբրահամյանն է առաջադրվելու վարչապետի պաշտոնում, նա պատասխանեց. «Ինքներդ էլ նշեցիք, որ դա ոչ պաշտոնապես է, խորը հարգանք ունենալով պարոն Աբրահամյանի հանդեպ, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ մեր քաղաքական խորհրդում որևէ բան որոշված չէ. գործադիրում՝ առավել ևս, ընդամենը կարող եմ ասել, որ այս պահին դրանք մամուլում շր֊ ջանառվող որոշումներն են։ Նախագահ Սերժ Աարգսյանը եթե որոշում կկայացնի և այն կներկայացնի քաղաքական խորհրդին, այն ժամանակ հստակ պարզ կլինի, թե ով կլինի հաջորդ վարչապետը»։
Երբ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որ Աբրահամյանի թեկնածությունն ընդունելի է բոլորի համար, նա արձագանքեց. «Ես կարծում եմ. որ ընդամենը Գալուստ Աահակյանն Աժ-ում տիրող մթնոլորտն է արձանագրել, չեմ կարծամ, որ վերջնական որոշման մասին է ասել»։ Ազգային համաձայնության կառավարության ձևավորվելո՞ւ է թե ոչ՝ հարցին Սահակյանը պատասխանեց. «Ազգային համաձայնություն ասվածը, իմ կարծիքով, ավելի շատ լինելու է ծրագրային առումով, ծրագրային դրույթների շուրջ, որը շատ ավելի կարևոր է, շատ ավելի առարկայական է երկրի ապագայի համար, քան, ենթադրենք, կոալիցիոն սկզբունքով ձևավորված որոշակի կառավարություն, որը կարող է միգուցե նաև հետագայում ունենալ իր ծրագրային, ենթադրենք, հակասությունները։ Այդ իսկ պատճառով, շատ կարևոր է, որպեսզի ազգային համագործակցությունը լինի ծրագրային, ազգային գաղափարախոսության հարցերի շուրջ»։

Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս