Կոռուպցիան Հայաստանում ամենուր է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանում Եվրոպական միության՝ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեան չի կարոդ գնահատական տալ 2013թ. դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի զեկույցին, որը վերարեբերում էր դատական ոլորտում կաշառակերությանը։
«ժողովուրդը» փորձեց Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեանից հետաքրքրվել, թե արդյոք նա ուսումնասիրե՞լ Է 2013թ. դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեև Անդրեասյանի՝ «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցը՝ դատական կաշառքի սակագների մասին»։ Հիշեցնենք, որ ըստ ՄԻՊ-ի՝ դատական կաշառքի սակագներն Առաջին ատյանում՝ 500-10.000 ԱՄՆ դոլար են, Վերաքննիչ դատարանում՝ 2.000-15.000, Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլար։
–Պարոն դեսպան, ՄԻՊ այս զեկույցը բավականին աղմուկ բարձրացրեց, Դուք ծանոթացե՞լ եք զեկույցին։
–Անկեղծ ասած, չեմ կարդացել։ Գիտեք, նաև ճիշտ չի լինի, որ ես այդ գործընթացի վերաբերյալ որևէ գնահատական տամ։ Սակայն վստահ եմ, որ օրենքի համաձայն՝ Ազգային ժողովի կողմից օմբուդսմենի զեկույցը լսված կլինի։ Կարծում եմ նաև, որ Ազգային ժողովում լսումների արդյունքում, պատգամավորները հնարավորություն կունենան իրենց կարծիքն ասել այդ մասին։
–Զարմանալի է, որ երկու տարի, լինելով դեսպան Հայաստանում, ծանոթ չեք ՄԻՊ զեկույցին։ Այս երկու տարիների ընթացքում, ուսումնասիրելով տարբեր գերատեսչություններ, ո՞ր ոլորտն եք Հայաստանում առավել կոռումպացված համարում։
-Կարծում եմ՝ սա շատ լուրջ թեմա է և լուրջ ուսումնասիրության կարիք ունի, քանի որ, եթե դատեմ այն կարծիքից, ինչը ստանում եմ հասարակությունից, ապա պետք էասեմ, որ այն Հայաստանում շատ տարածված Է։ Այդ կարծիքն արտահայտել ենք կառավարության հայտարարությունների, հասարակության հայտարարությունների և ծրագրերի հիման վրա։ Բոլոր կարծիքները, որոնք որ լսել եմ՝ լինեն դրանք կառավարության հատուկ մասնագետների, հասարակական կազմակերպությունների, բոլորի կարծիքը մեկն է եղել՝ պետք է լինի հակակոռուպցիոն ռազմավարություն։ Եթե մենք վստահ ենք այդ կարծիքներին, մեզ մնում է միայն օժանդակել այդ ռազմավարությանը, եթե այն լինի և ընդունվի։ Կրկնում եմ՝ մենք պատրաստ կլինենք օժանդակելու ռազմավարության իրականացմանը։ Եվ ասեմ, որ այս օրերին մենք կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարություն ենք մշակել։
–Միգուցե Դուք պատրաստ եք, բայց ինչ եք կարծում՝ ՀՀ իշխանությունները պատրա՞ստ են պայքարել կոռուպցիայի՝ գոնե համատարած երևույթը կանխելու համար։
-Չեմ կարծում, որ դա իմ պատասխանելու հարցն Է։ Դուք ձեք ղեկավարությանը պետք է հարցնեք։
–Նշեցիք, որ Հայաստանում կոռուպցիան համատարած Է։ Արդյոք նախատեսե՞լ եք ստեղծված իրավիճակի շուրջ հանդիպումներ ունենալ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։
-Անձամբ իմ օրակարգում չկա, բայց ունեմ թիմ, որը պարբերաբար հանդիպումներ է ունենում համապատասխան մարմինների հետ՝ թե՛ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, թե՛ Էթիկայի հանձնաժողովի, թե՛ Արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։