Բանկերը գնել են 90.5 միլիոն, վաճառել 101 միլիոն դոլար
Մարտի 24-28-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 90,519,042 ԱՄՆ դոլար 412.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,074,327 ԱՄՆ դոլար 413.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 19,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 2,579,436 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 413.26 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,108,619 EUR 567.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,952,612 EUR 571.69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 675,475,028 ՌԴ ռուբլի 11.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 98,515,243 ՌԴ ռուբլի 11.60 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: