
Ավտովթար Երևանում, Ճանապարհի մերկասառույցի պատճառով «06»-ը բախվել է էլեկտրասյանը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում, Երևանի բնակիչ 39-ամյա Գևորգ Խաչատրյանը Գայի պողոտայում, ճանապարհի մերկասառույցի պատճառով իր վարած ՎԱԶ 2106 մակնիշի 64 ՕՏ 387 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց և բախվել էլեկտրասյանը:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բարել վարորդ Գ. Խաչատրյանին ու ուղևորուհի 53-ամյա Հասմիկ Խաչատրյանին, ովքեր միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: