
Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում. shamshyan.com

shamshyan.com –ի փոխանցմամբ` մարտի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Երևան-Եղեգնաձոր ավտոճանապարհի 73-րդ կմ հատվածում բախվել են Կապան քաղաքի բնակիչ 48-ամյա Սամվել Կոստանդյանի վարած «ԿԱՄԱԶ» մակնիշի 09 ՏԼ 873 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Զանգակատուն գյուղի բնակիչ 39-ամյա Արթուր Միքաելյանի վարած Mercedes մակնիշի 65 ՕԼ 343 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի մեղավորը եղել է «ԿԱՄԱԶ»-ի վարորդը, ով մեքենայով բախվել է Mercedes-ին, իսկ Mercedes -ն էլ իր հերթին բախվել է Վայք քաղաքի բնակիչ 51-ամյա Կամո Հակոբջանյանի վարած Mercedes մակնիշի 21 ԼՍ 343 համարանիշի ավտոմեքենային:
Վթար հետևանքով վարորդ Ա. Միքաելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: