Բաժիններ՝

Ձնամաքրման աշխատանքներում ներգրավված է 90 միավոր մասնագիտացված տեխնիկա. Երևանի քաղաքապետարան

Այսօր առավոտյան մայրաքաղաքում տեղացած աննախադեպ առատ ձյան հետևանքները վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունը և հատուկ օպերատիվ շտաբը, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների հետ համատեղ, վաղ առավոտից աշխատանքներ են իրականացնում գլխավոր և երկրորդական փողոցների երթևեկելի հատվածները ձյունից մաքրելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ձնամաքրման աշխատանքներում այս պահին ներգրավված է շուրջ 90 միավոր մասնագիտացված տեխնիկա: Ձնամաքրմանը զուգահեռ՝ փողոցների երթևեկելի հատվածները մշակվում են նաև աղի և ավազի խառնուրդով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31