Բաժիններ՝

Ինֆոգրաֆիկա. Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը

aroxj.am-ը գրում է. Ձեռքեր լվանալն այնքան սովորական  դարձել, որ իրականում չենք մտածում, թե դա ինչու է մեզ անհրաժեշտ: ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետներն այս հասարակ հիգիենիկ արարողակարգը անվանել են այսպես՝ «առողջությունը պահպանելու գլխավոր միջոց»: Վաղուց է հայտնի, որ հենց ձեռքերի միջոցով են փոխանցվում հիվանդությունների մեծամասնությունը՝ գրիպից միչև աղիքային հիվանդություններ:

Ըստ փորձագետների ձեռքերը ճիշտ լվանալն  օգնում է 50 տոկոսով նվազեցնել աղեստամոքսային, մարսողական հիվանդությունների մահացության ռիսկը: Սակայն ոչ բոլորն են լվացվում այնպես, որ վերացնեն վտանգավոր միկրոբներն ու բակտերիաները: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց միայն 5 տոկոսն է լվացվում այնպես, որ միկրոբներն ու բակտերիաները վերանան, մնացյալ (5 տոկոսը՝ չգիտի ձեռքերը լվանալու ճիշտ ձևը: Ձեռքերը ճիշտ լվանալու համար պետք է  լվացվել 40-60 վայրկյան, սրբվել սրբիչով այնքան միչև ձեռքերը լավ չորանան, ծորակի փականը փակել սրբիչով:

aroxj.am

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս