
Թուրքիայի տեղական ընտրությունների ժամանակ 8 մարդ է զոհվել

CNN-ի փոխանցմամբ` Թուրքիայի տեղական ընտրություններն այսօր ուղեկցվել են բախումներով, որոնց ժամանակ առնվազն ութ մարդ է զոհվել:
Հաղորդվում է, որ Թուրքիայի ողջ տարածքում իրավիճակը լարված է: Շանլիուրֆայում գրանցված արյունալի դեպքերը շարունակվել են նաև Հաթայում և Գազիանթեփում, կան զոհեր ու վիրավորներ: Մասնավորապես նշվում է, որ Հիլվանում կա 4 զոհ ու 5 վիրավոր, Հաթայում` 2 զոհ, 9 վիրավոր, Գազիանթեփում` 4 վիրավոր, իսկ Շանլիուրֆայում` 12:
Ըստ թուրքական լրատվամիջոցների` բախումները գրանցվել են թեկնածուների կողմնակիցների միջև: