
Երկրաշարժ` Իրանի տարածքում

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին տեղական ժամանակով ժամը 14.51-ին գրանցվել է 3.9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 15 կմ արևմուտք:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժ չի զգացվել: