Բաժիններ՝

Կլիչկոն կոչ է արել միավորվել Ուկրաինայի նախագահի ամենաարժանի թեկնածուի շուրջ

Ուկրաինական «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն  եվրոպամետ գործիչներին կոչ է արել  մի կողմ դնել հավակնություններն ու համախմբվել  Ուկրաինայի նախագահի միասնական թեկնածուի շուրջ, հաղորդում է  УНН-ը:

Նախօրին Կլիչկոն առաջարկել էր որպես միասնական թեկնածու սատարել  Գերագույն ռադայի պատգամավոր, «Ռոշեն» ընկերության ղեկավար Պյոտր Պորոշենկոյին:

«Մեզ հարկավոր է միավորվել, մի կողմ դնել անձնական բոլոր հավակնությունները: Հարկավոր է միավորվել միասնական թեկնածուի շուրջ, ով հաղթելու առավելագույն  շանսեր ունի»,-հայտարարել է նա:

Հիշեցնենք, որ երեկ առաջադրման համար փաստաթղթերն էր ներկայացրել նաեւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31