
Ռուսաստանը կստեղծի իր վճարային համակարգը. tert.am

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանում կստեղծվի սեփական ազգային վճարային համակարգ՝ Ճապոնիայի և Չինաստանի մոդելով, գրում է gazeta.ru-ն:
«Այնպիսի երկրներում, ինչպիսին են Ճապոնիան և Չինաստանը, այդ համակարգերն աշխատում են, և աշխատում են շատ հաջող: Դրանք ի սկզբանե սկսվել են որպես բացառապես ազգային, նախատեսված սեփական շուկայի, սեփական տարածքի, սեփական բնակչության համար, իսկ այժմ ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում»,- ասել է Պուտինը:
Թարգմանությունը` Tert.am-ի: