 
                        Նոր ատոմային էներգաբլոկի կառուցողը, ամենայն հավանականությամբ, կլինի «Ռոսատոմը». Արմեն Մովսիսյան
 
                                    Նոր ատոմային էներգաբլոկը պետք է կառուցվի առաջիկա 15 տարիների ընթացքում, իսկ կառուցողն, ամենայն հավանականությամբ, կլինի «Ռոսատոմը»: Նման տեսակետ մի խումբ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Էսպես, թե էնպես կառուցելու ենք: Մինչև հիմա տնտեսական ճգնաժամը, Ֆուկուսիմայի դեպքերը մի փոքր հետ գցեցին այդ գործընթացը: Հիմա քանի որ պարզ է այդ ամեն ինչը, արդեն որոշակի հանգստություն է տիրում այդ դաշտում, կփորձենք ակտիվացնել»,- ասաց Ա.Մովսիսյանը՝ հավելելով, թե նոր ԱԷԿ-ի կառուցման համար գումար կհայթհայթեն միջազգային դոնորներից:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        