
Կառավարությունը հավանություն է տվել երկրի հեռանկարային զարգացման ծրագրին (տեսանյութ)

Այսօր ՀՀ կառավարության նիստում հաստատվեց ՀՀ հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիրը 2014-2025 թթ. համար: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ծրագիրը բավական երկար ժամանակ է՝ մշակվում է:
«Ամենահիմնական խնդիրը զբաղվածության ընդլայնումն է՝ որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Հավակնոտ թիրախներ են դրվել՝ մինչև 2017թ. 60 հազարով զբաղվածության ընդլայնում»,- ասաց Վ.Ավանեսյանը:
Նա ներկայացրեց ևս մեկ հավակնոտ թիրախ՝ ծրագրով նախատեսվում է 2025թ. աղքատության ցուցանիշն իջեցնել 13%-ից, որին կնպաստի հենց զբաղվածության բարձրացումը:
Վ.Ավանեսյանը հավաստեց, որ նման ծրագիր նախկինում չի եղել, մշակված է շրջանակային քաղաքականություն, և այս ծրագրով աշխատելու են ոչ միայն ընդհանուր տնտեսական քաղաքականության վրա, այլև առանձին ճյուղերում նպատակային քաղաքականություն է վարվելու:
Մանրամասները՝ տեսանյութում