Բաժիններ՝

«Սպասվում են ցնցող բացահայտումներ». խոստանում է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՔԾ պետին դատի տված Սամվել Հարությունյանը. aravot.am

Գորիսի 1992-1994թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ, Սամվել Հարությունյանը դատի է տվել ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին: aravot.am-ի փոխանցմամբ՝ Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պարոն Հարությունյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի անգործությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա «բանդայի» կողմից մի շարք հանցագործությունների մասին իր հրապարակումների հիման վրա քրեական գործ չհարուցելու վերաբերյալ:

«Իմ մի քանի տասնյակ հրապարակումները ներկայացրել են մեր ժամանակների արտասովոր ոճրագործ Սուրիկ Խաչատրյանի` տխրահռչակ Լիսկայի եւ նրա բանդայի կատարած բազմաթիվ հանցագործությունները, որոնց մեծ մասը առանձնակի ծանրության հանցագործություններ են, ճչացող փաստ- ապացույցներ: Հերթական անգամ հայտարարում եմ` Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները Լիսկայի արտասովոր քրեական ընթացքի մասին իմ կողմից հրապարակված ավելի քան 60 փաստ-ապացույցի նկատմամբ շարունակում են դրսեւորել հանցավոր անգործություն` դրանով դառնալով մեր ժամանակի հակահերոսի կատարած առանձնակի ծանրության բազում ոճիրների մեղսակից»,- ասել է Ս. Հարությունյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս