Բաժիններ՝

«Տաք հետքերով» կանխատեսումներ անելն անիմաստ է. Գագիկ Մինասյան

«Զարգացումները հարափոփոխ են, իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ կարծում եմ դրանց հետ կապված որևէ կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ուկրաինական դեպքերի հետ կապված Ռուսաստանի տնտեսությունում առաջացած խնդիրներն ինչպե՞ս կազդեն Հայաստանի տնտեսության վրա:

Ըստ նրա՝ ընդամենը շաբաթ օրվա վերջում որևէ հույս չկար, որ քննարկումների դաշտ կբացվի, բայց այսօր արդեն Անգելա Մերկելի ջանքերի շնորհիվ ԵԱՀԿ-ում այդպիսի դաշտ բացվել է և խոսք է գնում այն մասին, որ ռուսական և ուկրաինական իշխանությունները կարող են քննարկումների մի հարթակ ստեղծել. «Այնպես որ, հիմա ընթացող տենդեցների հետ կապված «տաք հետքերով» կանխատեսումներ անելը, կարծում եմ, անշնորհակալ է, քանի որ ընդամենը մի քանի ժամ հետո այն կարող է անիրական թվալ»:

Նշենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ կապված Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու հետ, ինչից հետո հավելյալ ճնշումներ սկսվեցին ռուբլու վրա, երկուշաբթի ՌԴ ֆոնդային բորսան և ռուբլին անկում գրանցեցին, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է պոտենցիալ տնտեսական հարձակում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա նրա ներխուժման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս