Բաժիններ՝

Եվրամիությունը Ռուսաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել զորքերն Ուկրաինայից

INTERFAX-ի փոխանցմամբ` Եվրամիության  արտաքին գործերի հարցերով խորհուրդը Ռուսաստանից պահանջել է անհապաղ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից  եւ անհապաղ բանակցություններ սկսել Կիեւի հետ: Այս մասին նշվում է Խորհրդի` Ուկրաինայի հարցով ընդունած եզրակացությունների մեջ, հաղորդել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Նա նշել է, որ ԵՄ խորհրդի եզրակացություններում նաեւ  կոչ է արվում Կիեւի ղեկավարությանը «շարունակել ներգրավման  քաղաքականությունը, որպեսզի ոչ մի խումբ դուրս չմնա շարունակվող գործընթացներից»:

Դիվանագետը նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցը քննարկվում է. «Սեղանի վրա մի քանի տարբերակ է` ներառյալ վիզայի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների սառեցումը կամ Սոչիում G8-ի գագաթնաժողովի նախապատրաստման կասեցումը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս