Բաժիններ՝

ՀՀ-ն կունենա որոշակի կորուստներ. Վարդան Բոստանջյան

Ուկրաինայի և´տնտեսական, և´ քաղաքական դրությունը կոլապսային վիճակում է: ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարաբերութունների ապագան անորոշ է:

Ըստ նրա՝ երկու երկրների հետ Հայաստանի հարաբերությունների մասով կանխատեսել էի, որ կլինի ապրանքաշրջանառության խաթարում, ինչը բացասական կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա. «Հայաստան տրանսֆերտները ոչ միայն ՌԴ-ից, այլ նաև Ուկրաինայից են գալիս: Կլինի որոշակի խոցելիություն՝ արժույթների հետ նրանց դրամական միավորների կուրսի փոփոխության ազդեցությամբ, նաև սպասվում է փոխադարձ մատակարարումների կրճատում և եկամուտների նվազում: Խոշոր առումով Ուկրաինայոմ տեղի ունեցող դեպքերով պայմանավորված, և´ ուղղակի, և´ անուղղակի կտրվածքով ՀՀ-ն կունենա որոշակի կորուստներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս