Բաժիններ՝

Խոդորկովսկի. Ուկրաինայում մենք քաղաքացիական պատերազմի մասնակցության եզրին ենք

ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին մեկնաբանել է Ուկրաինայում վերջին օրերի զարգացումները:  «Ռուսաստանը  կանգնած է Ուկրաինայում քաղաքացիական պատերազմի մասնակցության շեմին, ինչը քաղաքական գործիչների ոչ կոմպետենտ գործողությունների արդյունքն է», -ասվում է  գործարարի հայտարարության մեջ, հողորդում է РБК-ն:

Խոդորկովսկու կարծիքով` Ուկրաինիայի գործերին ուժային միջամտությունը կհանգեցնի «բազում ողբերգությունների, այդ թվում՝ միլիոնավոր ռուս-ուկրաինական ընտանիքների համար»:  Դա, ըստ նրա, ծանրագույն հետեւանքներ կունենա Ռուսաստանի ներքին եւ միջազգային իրավիճակի առումով:

Խոդորկովսկին կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում հակամարտության կասեցմանը կարող է նպաստել այնտեղ «անկախ եւ աշխարհին հայտնի անձանց» ներկայությունը: Նա ինքն անձամբ պատրաստակամություն է հայտնել «ցանկացած պահի ցանկացած պատասխանատու հասարակական ուժի հրավերով մեկնել Ուկրաինայի ցանկացած կետ՝ օգնելու կանխել արյունահեղությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս