
Ավտոմեքենայից գողացել էր կողային հայելիներ

Մարտի 1-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Փափազյան և Ա. Խաչատրյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գևորգ Մ.-ին և 1981 թ. ծնված Էդուարդ Օ.-ին:
Վերջինիս մոտից խուզարկությամբ հայտնաբերել է պտուտակահան:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 04.20-ի սահմաններում, Ա. Խաչատրյան փողոցի թիվ 23 շենքի մոտ կայանված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայից գողացել է կողային հայելիները:
Գողոնը հայտնաբերվել է Ա. Խաչատրյան փողոցի թիվ 21 շենքի մոտից:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն