Բաժիններ՝

Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա. Գարեգին Նուշիկյան

Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսություններին շատ բարդ ժամանակներ են սպասվում: Ինչպես 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն կունենա նաև Հայաստանի տնտեսության վրա, ինչը տարբեր ձևով կդրսևորվի՝ թե´ տրանսֆերտների, թե´ այնտեղ հայազգի աշխատողների վրա և այլն:

«Այս իրավիճակը բոլոր ոլորտների վրա կանդրադառնա: Ռուսական տնտեսության վատթարացումը կազդի նաև մեր սպառման վրա: Բայց այս փոփոխությունները ժամանակի ընթացքում կզգացվեն՝ մոտ 6 ամսվա կտրվածքով: Թեև եթե բացասական զարգացումներն արագանան ու ավելի վատանա վիակը, այդ ազցեցությունն ավելի արագ կզգանք նաև մենք: Ամեն դպքում, լավ բան չի սպասվում: Շատ լուրջ փոփոխությունների ու իրադարձությունների նախաշեմին ենք կանգնած»,- ասաց Գ.Նուշիկյանը:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը համաձայնություն տվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ կապված Ուկրաինայի տարածք զորքեր մտցնելու հետ, ինչից հետո հավելյալ ճնշումներ սկսվեցին ռուբլու վրա, երկուշաբթի ՌԴ ֆոնդային բորսան և ռուբլին անկում գրանցեցին, «Գազպրոմ» ընկերության բաժնետոմսերը զգալի արժեզրկվեցին, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պլանավորում է պոտենցիալ տնտեսական հարձակում Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինա նրա ներխուժման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս