Բաժիններ՝

Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկսայր սուր կլինեն միջազգային հանրության համար. Սուզդալցև

«Ուկրաինան Ռուսաստանից դեպի եվրոպական շուկա գազի արտահանման տրանզիտն է և, բնական է, որ «Գազպրոմն» առաջին հերթին հայտնվեց հարվածի տակ: Առաջիկա օրերին ռուսական ռուբլու փոխարժեքի անկումը կշարունակվի: Սրանք շատ լուրջ խնդիրներ են և լուրջ հետևանք կթողնեն ռուսական տնտեսության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետհամալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետի փոխդեկան, Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը՝ գնահատելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով ստեղծված տնտեսական իրավիճակը:

Ռուսաստանի դեմ կիրառվելիք հնարավոր պատժամիջոցների վերաբերյալ Ա.Սուզդալցևը նշել է, որ նման սցենարով զարգացումների հավանականությունը մեծ չէ: Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանը համաշխարհային տնտեսության հետ սերտորեն կապած է, արտաքին ներդրումները տարեկան կազմում են մոտ 700 մլրդ դոլար, երկրում կան օտարերկրյա կապիտալով բազմաթիվ ընկերություններ. «Շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կընդունվեն նման պատժամիջոցները և ինչ ազդեցություն դրանք կունենան: Այժմ դաշնային վերահսկման հարցերով պատվիրակություն է մեկնել ԱՄՆ, հաշվի առնելով, որ ՌԴ-ն ամերիկյան թռչնամսի խոշորագույն ներմուծող է: ՌԴ-ն նաև կաթնամթերքի սպառման հսկայական շուկա է արևմտյան երկրների համար: Տնտեսական պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկսայր սուր կլինեն միջազգային հանրության համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս