Գագիկ Բեգլարյանը նկատողություն է ստացել. «Առաջին լրատվական»

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանական վերնախավում պարզել են, որ Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում են նաև որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր իրենց համակարգման ներքո ունեն մեծաթիվ աշխատողներ: Խոսքը վերաբերում է հատկապես նախարարներին:
Ըստ կայքի՝ այս առումով առաջինն ուշադրության արժանացել է տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստերից մեկից հետո Գ. Բեգլարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իր ղեկավարած գերատեսչությունում կուտակային կենսաթոշակային պահումներ արվե՞լ են, այսպես էր պատասխանել. «Ովքեր չեն համաձայնել վճարել, նրանցից չի պահվել»:

Այս դեպքում խոսքը միայն Գ. Բեգլարյանի ղեկավարած ՏԿ նախարարությանը չի վերաբերում: Հիշեցնենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին դեմ էին հատկապես կապի և տրանսպորտի ոլորտների ընկերությունները, որոնք թեև անկախ մասնավոր ընկերություններ են, բայց որոշակի առումով գտնվում են այդ նախարարության համակարգման շրջանակներում: Վերջին ամիսներին բողոքի ակցիաներին միանում էին «ՎիվաՍելլ», «ԱրմենՏել», «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների աշխատակիցները: Այս ընկերությունները որոշակի առումներով պատասխանատու են ՏԿ նախարարությանը, և մեր տեղեկություններով՝ իշխանությունները պարզել են, որ այդ դժգոհություններում իր լուման ունի նաև Գ. Բեգլարյանը:

Իշխանական վերնախավում կուտակային կենսաթոշակային համակարգի նկատմամբ ՏԿ նախարարի այս վերաբերմունքը պայմանավորում են ներիշխանական կոնֆլիկտների համատեքստում:

Բանն այնն է, որ Գ. Բեգլարյանը պատկանում է այն պաշտոնյաների թվին, ովքեր թեև բարձր պաշտոն են զբաղեցնում, բայց դժգոհ են ազդեցության ավելի մեծ լծակ չունենալու կամ նախկինի համեմատ՝ քիչ ունենալու պատճառով:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Bravo.am-ի

Տեսանյութեր

Լրահոս