«Այդ ռեժիմն ավելի բովանդակային կդարձնի մեր աշխատանքը, երկու շաբաթ ընդմիջումը կկրճատվի մեկ շաբաթով ու կավելանա նիստերի, հացուպատասխանների, հայտարարությունների քանակը:
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն երեկ կառավարության նիստից հետո հայտարարել է, որ «Արարատցեմենտում» իրականացվել ու իրականացվելու են ստուգումներ` անկախ նրանից, թե դա ինչ շահարկումների տեղիք կտա:
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի վաղվա՝ ՀԱԿ հրավիրած Մարտի 1-ի հանրահավաքին:
Միայն հակամարտության խաղաղ ու ամուր կարգավորումը տարածաշրջանին կբերի հաշտեցում, կայունություն, բարգավաճում:
Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը, որ նախորդ տարվանից դադարեցրել է իր գործունեությունը, հսկայական պարտքեր ունի և իր աշխատակիցների, և պետության առաջ: Ընդ որում, պետության առաջ ավիաընկերության պարտքը գոյացել է հիմնականում քաղաքացիներից գանձված 10 հազարական դրամ «օդի հարկը» չվճարելու արդյունքում:
Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային։ «Ժողովուրդը» փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը։
Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, ով նախկինում գլխավորում էր Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության նպատակով Աժ Ժամանակավոր հանձնաժողովը, երեկ իր ելույթում ցնցող հայտարարություն է արել։Նիկոյանն ասել է, թե իրենք՝ հանձնաժողովի անդամները, Մարտի 1-ի դեպքերի մասին իմացել են մարտի 2-ի առավոտյան՝ «Հայլուրից»։
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի իշխանությունները սահմանային գոտուց տարհանել են մոտ 65.000 տնային տնտեսություն:
Ծաղկաձորում ձմեռային համահայկական խաղերի բացմանը մասնակցել են նաև Սերժ Սարգսյանն ու ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Բացումից հետո շատ չոր խոսակցություն է տեղի ունեցել երկուսի միջև` ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան առանձնատանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` ՀՀ ոստիկանության ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը:
2013 թվականի տարեվերջի դրությամբ Հայաստանի իշխանությունները դեռ ոչ ոքի չեն ենթարկել պատասխանատվության՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո գրանցված բախումների հետևանքով 10 մարդու զոհվելու համար:
Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները:
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ՝ փետրվարի 27-ին, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարիn 28–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Գորիս – Սիսիան ավտոճանապարհին, ինչպես նաև Ստեփանավանի միջպետական ճանապարհի 137կմ- 141կմ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
Ընդգծվում է, որ նախորդ տարի ոչ մարտական պայմաններում զոհվել է 69 զինծառայող:
Ղրիմը դարպասներ են, որոնք Ուկրաինայից բացվում են դեպի Թուրքիա:
Սեուլի տվյալներով՝ արձակված հրթիռների հեռահարությունը չի գերազանցել 200 կիլոմետրը:
Նա Իրանի թշնամիներին զգուշացրել է, որ նրանք զերծ մնան երկրի հանդեպ արկածախնդրության ամեն տիպի հնարավոր տարբերակներից:
Բացի այդ, ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ սադրիչ գործողություններից:
Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրահանգի շվեյցարական բանկերում սառեցնել բոլոր այն հաշիվները, որոնք կապ կունենան Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ:
Ես դրան չեմ հավատում, ես իշխանությունների ոչ մի խոսքին չեմ հավատում, հատկապես գազի հայտի այդ պայմանավորվածություններից հետո, երբ 3 տարի թանկացած է եղել և բոլորը ստում էին բառիս բուն իմաստով, որ գազը չի թանկանալու, պայմանավորվենք, բանակցենք, վերջացնենք, կասենք:
Ուկրաինացի ընդդիմադիրների, եւ, մասնավորապես, վերջերս ազատ արձակված նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ունեցվածքը պակաս տպավորիչ չէ: Մեկ այլ ընդդիմադիր գործիչ` Վիտալի Կլիչկոն եւս աչքի է ընկնում շքեղ առանձնատների նկատմամբ «առանձնահատուկ սիրով»:
2013թ. հոկտեմբերին ավտովթարի արդյունքում մահացած դերասան Երվանդ Ենգիբարյանի վթարի փաստով նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Միգրանտները ամենախոցելին են, քանի որ Հայաստանից գնում են այնպիսի երկրներ, որտեղ կա ՄԻԱՎ-ի բարձր ցուցանիշ: Վերադառնալուց հետո այդ քաղաքացիները չեն հետազոտվում` դրանով էլ ռիսկի տակ դնելով իրենց կանանց առողջությունը»,- նշում է ծրագրի համակարգող Անուշ Սահակյանը:
Դատելով ամեն ինչից` ՌԴ իշխանությունները Հայաստանին, Ուկրաինային ու էլի մի քանի երկրի հակառակվել չհաջորդող տոնով «հրավիրում» են Մաքսային միություն: Երկրներին հրավիրում են, բայց ամեն կերպ բարդացնում են այդ երկրների բնակչության մուտքը Ռուսաստան:
Վերագնահատելու և դասեր քաղելու շատ բան կա, ինչը շատ տարբեր չափումներ ունի: Տվյալ դեպքում տեղ ունեին մարդկային, հասարակական գործոններ այնպես, որ կային բավականաչափ մարդիկ, որոնք պատրաստ էին իրենց կյանքը զոհել դրված նպատակներին հասնելու համար: