Տեղի է ունեցել Վրաստանի Նախագահի հրաժեշտի արարողությունը
Այսօր Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:
Մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփել են Նախագահ Մարգվելաշվիլիի այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:
Վրաստանի Նախագահն այսօր կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո, Վրաստանի Նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:
ՀՀ Նախագահի աշխատակազմ