Կուտակայինի պարտադիր բաղադրիչը 1 տարով հետաձգելն իրավիճակային լուծում կլինի. Արմեն Մարտիրոսյան. Tert.am

Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձել է հնարավոր սցենարին, որ իշխող կուսակցությունը երկրում առկա լարվածությունը ժամանակավորապես թուլացնելու համար մեկ տարով կհետաձգի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը։ Ըստ նրա, եթե դա այդպես լինի էլ, որևէ բան չի փոխելու: Անդրադառնալով «Ազատության հրապարակում» մարտի 1-ի «Հայ ազգային կոնգրեսի» կողմից հրավիրվելիք հանրահավաքին՝ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ քանի որ «Մարտի 1-ը» բոլորինն է՝ և՛ որպես ցավ, և ինչ-որ չափով նաև՝ հպարտություն, «Ժառանգությունը» ևս լինելու է Ազատության հրապարակում:

Պարո՛ն Մարտիրոսյան«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։ Հավանական համարո՞ւմ եք նման սցենարը:

– Այդքան էլ չէ: Որովհետև այդ գումարները ի սկզբանե պետք է պետական բյուջե ուղղվեն պետական պարտատոմսերի տեսքով և պարզ է, որ խնդիր ունեն…

Գուցե կան այլընտրանքային միջոցներ: Երեկ վարչապետն օրինակ՝ խոսեց Ռուսաստանի կողմից Հայաստանին դրամաշնորհ տալու մասին:

– Ես դրան չեմ հավատում, ես իշխանությունների ոչ մի խոսքին չեմ հավատում, հատկապես գազի հայտի այդ պայմանավորվածություններից հետո, երբ 3 տարի թանկացած է եղել և բոլորը ստում էին բառիս բուն իմաստով, որ գազը չի թանկանալու, պայմանավորվենք, բանակցենք, վերջացնենք, կասենք: Բայց պարզվում է՝ արդեն այդ ժամանակ են պայմանավորված եղել: Էլ մնացածի մասին չեմ խոսում.«Ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ, արդարադատության համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար:

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս