Բաժիններ՝

Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցածը որակել է որպես «զինված ներխուժում ու օկուպացիա»

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում օդանավակայանների շրջափակումը որակել է որպես «զինված ներխուժում ու օկուպացիա»: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում.

«Տեղի ունեցածը գնահատում եմ որպես զինված հարձակում ու օկուպացիա, միջազգային բոլոր պայմանագրերի ու նորմերի խախտում: Դա ինքնիշխան երկրի տարածքում զինված արյունահեղության ուղիղ սադրանք է:

Դա ոչ թե ՆԳՆ-ի, այլ Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի իրավասության մեջ է: Քանի դեռ չկա ուղիղ զինված բախում, պետք է խոսեն դիվանագետները»:

Նշվում է, որ Ավակովի խոսքերն առնչվել են Սևաստոպոլի «Բելբեկ» և Սիմֆերոպոլի օդանավակայանններին. ««Բելբեկի» օդանավակայանը շրջափակել են Ռուսաստանի նավատորմի մարտական ստորաբաժանումները:

Օդանավակայանի ներսում ուկրաինացի զինվորականներն ու սահմանապահներն են: Օդանավակայանը չի աշխատում: Զինված բախում դեռ չկա: Նույն վիճակն է տիրում «Սիմֆերոպոլի» օդանավակայանում: Կեսգիշերին մոտ 100 հոգանոց խումբը մտել է նրա տարածք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728