Բաժիններ՝

Իրանի զինված ուժերն ունեն բարձր մակարդակի պատրաստվածություն. Փուրդաստան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Ահմեդ Ռեզա Փուրդաստանը երեկ հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն ունեն բարձր մակարդակի պատրաստվածություն:

Նա Իրանի թշնամիներին զգուշացրել է, որ նրանք զերծ մնան երկրի հանդեպ արկածախնդրության ամեն տիպի հնարավոր տարբերակներից: Գեներալի խոսքերով՝ բարձր պատրաստություն ունեցող Իրանի զինված ուժերը տիրապետում են թշնամական բոլոր շարժերի մասին տեղեկություններին, դրանք պահում են իրենց վերահսկողության տակ և գիտեն նրանց բոլոր հնարավորությունների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս